Առաջին ալիքի Լուրերն անդրադարձել է ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությանը, որի արդյունքում կապահովվի հանցագործությունների կանխման և հանրային անվտանգության ավելի բարձր շեմ։
Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է։
Տնտեսվարողները կպարտավորվեն շինության մուտքը և բոլոր կողմերն ապահովել բարձր որակի տեսահսկման համակարգերով՝ 24/7 ռեժիմով, և տեսագրության առնվազն 15 օր պահելու հնարավորությամբ։
Կարգավորման վերաբերյալ փորձագետների դիտարկումներին ի պատասխան՝ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նշել է՝
• առաջնային նպատակը ոչ միայն համակարգի ամբողջականացումն է, այլև գերժամանակակից անվտանգության համակարգ ստեղծելը,
• կապահովվի անվտանգության այնպիսի միջավայր, երբ միանշանակ կբացառվի տեսախցիկներից մուտքն ամբողջական համակարգ:
«Այն մտավախությունը, որ անձնական տվյալները կարող են մշակվել այլ նպատակների համար, չի համապատասխանում իրականությանը, որովհետև համակարգի ներդրման նպատակը բացառապես հանցագործությունների նախականխումը, բացահայտումն ու հետախուզվող անձանց հայտնաբերումն է»,-ընդգծել է Արա Ֆիդանյանը։