– ՆԳ նախարարի տեղակալը, ներկայացնելով Քրեական ոստիկանության ձևավորման գործընթացը, նշել է, որ ձևավորվում է լիովին նոր ծառայություն։ ՆԳ նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ, որին մասնակցել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ գործող ոստիկաններ։ Կարևորվել են դիմորդների վերլուծական միտքը, արագ կողմնորոշվելու ունակությունը, օպերատիվ արձագանքման, օպերատիվ տվյալները վերլուծելու, մշակելու կարողությունը։

– Արփինե Սարգսյանը դրական է համարել այն փաստը, որ դիմորդների մեջ եղել են նաև կանայք՝ նշելով, որ դա թույլ կտա հասնել կանանց ներկայացվածության աճին՝ ապահովելով ավելի լավ և արդյունավետ աշխատանք։

– Ընտրված քաղաքացիական անձանց համար կրթական գործընթացը տևել է 5 ամիս, իսկ գործող ոստիկանների համար՝ 2 ամիս։ Կրթական բաղադրիչի մեջ ներառվել են առավել թիրախային թեմաներ, մասնավորապես՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների մարտավարություն, հատուկ տեխնիկական միջոցների գործածում, քրեական ոստիկանի էթիկա և բարեվարքություն և այլն։

– Շուրջ 1200 դիմորդներից մրցութային փուլը հաղթահարել և պետական ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 580-ը. հոկտեմբերի 3-ի դրությամբ ատեստավորումը չի հաղթահարել 59 դիմորդ։

 

Նմանատիպ գրառումներ