Առաջին ալիքի «Լուրերն» անդրադարձել է Կառավարության կողմից ընդունված նոր կարգավորմանը, ինչի արդյունքում ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա պարտադիր պահանջ։ Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 10-ից:

Նմանատիպ գրառումներ