Նախագահական նստավայրում Նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:

Երդման արարողությանը մասնակցել են փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և կառավարության մյուս անդամները։

Երդման տեքստը՝ ստորև․
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»:

Երդման արարողության ավարտին Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վարչապետին և Կառավարության անդամներին։

Նմանատիպ գրառումներ