ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը։

Կարևորելով արդեն իսկ իրականացված համատեղ աշխատանքները՝ ՆԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու փոխգործակցությունը։

Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Նա ներկայացրել է ՆԳ նախարարության համար նշանակված միջազգային փորձագետ Ստեֆան Սադակին, որն աջակցելու է ՆԳ նախարարին և նախարարությանը աղետների ռիսկի կառավարման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում։
Դեսպանն ընդգծել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության, աղետների ռիսկի կառավարման, դիմակայունության բարձրացման, կիբերհանցավորության դեմ պայքարի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Անդրադարձ է կատարվել Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացին, նաև նշվել է համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակը։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու արդյունավետ համագործակցությունը։

Նմանատիպ գրառումներ