Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում բիզնես գործընթացների թվայնացման առաջնահերթություններից է նաև Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության տեղեկատվական համակարգի թվայնացումը:
Գործընթացում ակտիվորեն ներգրավված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից ներկայացվել է վարչության տեղեկատվական համակարգի գնահատման մրցույթի հղումը:
«ՆԳ նախարարության արդյունավետության խթանում՝ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի ֆինանսավորմամբ: