Հաշվառման-քննական ծառայություններից օգտվելն այժմ առավել արագ է և հարմար։

Քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել առցանց կամ ծառայությունների մեծ մասից օգտվել կենդանի հերթի սկզբունքով։

✅ Առցանց հերթագրում

Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am հարթակ, ընտրել նախընտրելի հաշվառման-քննական ստորաբաժանումը, հասանելի օրն ու ժամը։

Հերթագրումից հետո նշված էլեկտրոնային փոստին կուղարկվի քառանիշ կոդ։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալ ամրագրված ժամից 15 րոպե շուտ, տերմինալում մուտքագրել ստացված քառանիշ կոդը և հաստատել ներկայությունը՝ սպասարկման գործընթացն անխափան կազմակերպելու համար։

✅ Կենդանի հերթ

Նախապես չհերթագրվելու դեպքում ծառայությունների մեծ մասից հնարավոր է օգտվել նաև կենդանի հերթով։

Դրա համար անհրաժեշտ է այցելել համապատասխան հաշվառման-քննական ստորաբաժանում, տերմինալից ստանալ կտրոն և սպասարկվել ըստ հերթի։

Նմանատիպ գրառումներ