Առաջին ալիքի «Լուրերն» անդրադարձել է Ներքին գործերի նախարարության Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության գործունեությանը, որն իրականացնում է նախարարության և ենթակա մարմինների կողմից պետական ծառայությունների մատուցման որակի, թույլտվությունների ու լիցենզիաների տրամադրման գործունեության նկատմամբ վերահսկողություն։

– Մինչ օրս վարչության աշխատակիցների կողմից 65 հանձնարարագրերով մայրաքաղաքում և մարզերում իրականացվել են ուսումնասիրություններ։
Ներկայացվել են առաջարկություններ՝ ի հայտ եկած թերությունների վերացման և ծառայությունների մատուցման գործընթացների կատարելագործման ուղղությամբ։

– Վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև քաղաքացիների կողմից ներկայացվող դիմում-բողոքների դեպքում՝ պարզելու դրանց պատճառները, նաև աշխատակիցների գործողությունների օրինաչափությունը։ Խնդիրների հայտնաբերման դեպքում նյութերն ուղարկվում են ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն։

Քաղաքացիները ՆԳ նախարարության Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության հետ կարող են կապ հաստատել (011) 212 102 հեռախոսահամարով։

Նմանատիպ գրառումներ