ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի երկրորդ վաշտի ավագ պարեկ Նուշիկ Վարդանյանը նշում է՝ դուստրը մեկուկես տարեկան էր, երբ իմացավ Պարեկային ծառայության կազմավորման մասին և որոշեց դիմել. «Ես շատ եմ սիրում համազգեստը, պատասխանատու մարդ եմ, ինձ դուր է գալիս ծառայությունը»։
Նուշիկ Վարդանյանը ծառայությունը համատեղում է կրթության հետ՝ ՆԳՆ կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի ուսանող է։ Ապագա կին ծառայողներին խորհուրդ է տալիս առանց վարանելու դիմել Պարեկային ծառայություն:

Ասում է՝ ծառայությունը սեփական ներուժը բացահայտելու և ունակությունները դրսևորելու համար թերևս լավագույն տարբերակներից է։
Նուշիկ Վարդանյանին աջակցում են նաև ընտանիքի անդամները: Ամուսնու խոսքով՝ կինը հասցնում է և՛ ընտանիքում, և՛ ծառայության մեջ։
Նուշիկ Վարդանյանը 2024 թ. ընթացքում բացահայտել է հանցագործության 32 դեպք, կազմել է շուրջ 350 արձանագրություն։ Վստահ է՝ յուրաքանչյուր ոք կարող է նպաստել առավել անվտանգ և ամուր միջավայր ունենալուն:
Կին պարեկը հորդորում է քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը, լինել օրինահարգ։

Նմանատիպ գրառումներ