Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արագ արձագանքելու նպատակով նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման կենտրոն։ 2026 թվականից բոլոր ահազանգերի դեպքում կգործի մեկ միասնական 112 հեռախոսահամարը։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ փոփոխության հիմքում միջազգային լավագույն փորձն է, ինչը հնարավարություն կտա ավելի արագ արձագանքել ահազանգերին:
– Առաջին փուլում կմիավորվեն Ոստիկանության օպերատիվ կառավարման և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնները, այնուհետև՝ Շտապօգնությունը:
– Շատ հաճախ քաղաքացիներն օգտագործում են շտապ կանչի սխալ համարներ և արդյունքում՝ ոչ ճիշտ համարը հանգեցնում է օգնության հետաձգման։
– Մեկ կետից կողմնորոշվելու և գործընթացներին ընթացք տալու տեսանկյունից արդյունավետությունը բարձրանում է՝ պայմանավորված հաճախ զանգերի բազմապրոֆիլ բնույթով և մի քանի կառույցի ներգրավման անհրաժեշտությամբ։