Ապրիլի 16-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին հարակից զեկույցով հանդես է եկել Ազգային ժողովում։
Նախարար Սարգսյանը ելույթում շեշտել է, որ Կառավարության ջանքերն ու կատարված աշխատանքներն ամբողջ ծավալով ուղղված են Հայաստանի Հանրապետությունը քաղաքացու համար առավել հարմարավետ, ապահով և արժանապատիվ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և ճամփորդելու պետություն դարձնելուն։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2024 թվականին կատարված աշխատանքը և պատասխանել ԱԺ պատգամավորների հարցերին։