Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։
Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ։
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրոմոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները:
Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին, եղել Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնում։
Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև զինանոց, հրաձգարան ու մարզասրահ, ծանոթացել պարեկային ծառայողների ֆիզիկական ու մարտական պատրաստականության հնարավորություններին:
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց համալիրը գործարկվել է ՀՀ կառավարության և միջազգային գործընկերների՝ ԵՄ և ԱՄՆ գործընկերների համատեղ ջանքերով։