ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների
իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Մասնակիցները քննարկել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը վերաբերող մի շարք հարցեր՝ նախանշելով կոնկրետ լուծումներ, որոնք կնպաստեն ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարելուն։

Նախանշվող փոփոխությունները կհանդիսանան մարդու իրավունքները հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու գործուն միջոց, նաև կապահովեն անհրաժեշտ իրավական պաշտպանություն Ոստիկանության ծառայողների համար՝ նրանց գործողությունների անհարկի վիճարկման պարագայում՝ ստեղծելով ապացուցողական անհրաժեշտ բազա։

Աշխատանքային խմբի անդամները պայմանավորվածություն
են ձեռք բերել մինչև առաջիկա հանդիպումները կրկին վեր հանել կոնկրետ խնդիրներ և մշակելհստակ լուծումներ՝ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների առավել ամրապնդման ուղղությամբ։

Նմանատիպ գրառումներ