Ապրիլի 26-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին ոստիկանության վետերանները, որոնց փորձն ու մասնագիտական ուղին մշտապես օրինակ են ոստիկանության ծառայողների համար։

Շնորհավորական և շնորհակալական խոսքեր հղելով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի անունից՝ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներին ակտիվ մասնակցության, հասարակության-ոստիկանության կապի ամրապնդմանն օժանդակելու, ինչպես նաև Ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի կապակցությամբ ոստիկանության մի խումբ վետերանների պարգևատրել է «Իրավակարգի ամրապնդման համար», «Օրենքի պատվար» մեդալներով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, իրավապահ համակարգի կայացման ու ամրապնդման գործում կարևորելով ոստիկանության վետերանների դերը, նշել է, որ այսօր էլ մեծ է նրանց ներդրումը իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման աշխատանքներում:

Նմանատիպ գրառումներ