Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին:
Նրանք ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։