Մայիսի 22-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Փրկարար ծառայության ղեկավար կազմը, կառուցվածքային և մարզային ստորաբաժանումների հրամատարությունը։
Ամփոփվել են 2025 թվականի ընթացքում մարզային ստորաբաժանումներում իրականացված հրշեջ-փրկարարական վերապատրաստումների արդյունքները։
Կամո Ցուցուլյանը փաստել է, որ դասընթացները մեծապես նպաստում են ոչ միայն հրշեջ-փրկարարների օպերատիվ-տակտիկական կարողությունների զարգացմանը, այլև ապահովում են արտակարգ իրավիճակներում արագ և համակարգված արձագանքում՝ շարունակաբար խթանելով մասնագիտական որակների բարձրացմանը։
Վերապատրաստումների աշխատանքային խմբի ղեկավար, Փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Արմեն Գևորգյանը ներկայացրել է մարզային ստորաբաժանումներում անցկացված վերապատրաստումների ընթացքը՝ մատնանշելով բարելավման ենթակա ուղղությունները։
Փրկարար ծառայության մարզային մի քանի ստորաբաժանումում իրականացված վերապատրաստումները ներառել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական փուլեր՝ սպայակազմի և կրտսեր անձնակազմի համար։ Ուսուցման բովանդակությունը ձևավորվել է փրկարարական գործի ժամանակակից պահանջներին համահունչ։
Վերապատրաստվողներին ներկայացվել են բարձրադիր գոտիներում ու բարձրությունների վրա աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, փրկարարական գործիքների կիրառման մեթոդները, ինչպես նաև կինոլոգիական խմբերի մասնակցությամբ իրականացվող գործառույթները։
2025 թվականի ընթացքում նման վերապատրաստումները կրելու են պարբերական բնույթ։
Կամո Ցուցուլյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, ընդգծել է, որ հրշեջ-փրկարարի աշխատանքի նկատմամբ նման համակարգված մոտեցումը պետք է դառնա շարունակական գործընթաց, ինչը նպաստում է ոչ միայն ծառայության գործունեության որակական մակարդակի բարձրացմանը, այլև խնթանում է պատանի փրկարարների մասնագիտական կողմնորոշումը։

Նմանատիպ գրառումներ