Մայիսի 28-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ Հանրապետության տոնի առիթով այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշահամալիրում հանդես է եկել ելույթով:
Հաջորդիվ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու տեղի ունեցել տոնական քայլերթ, ինչին մասնակցել են նաև ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ստորաբաժանումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Այնուհետև հուշահամալիրի մոտ ծաղիկներ են խոնարհել կառավարության անդամները, պատգամավորները և Հայաստանում հավատարամագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները: