ՆԳ նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները մայիսի 20-ից 23-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մասնակցել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «CyberEast+» ծրագրի և Ինտերպոլի համատեղ կազմակերպված «Թվային անվտանգության մարտահրավերներ» խորագրով 7-րդ կիբեռխաղերին։ Մրցույթին մասնակցել են շուրջ 50 երկրի ավելի քան 150 ներկայացուցիչ։

Փորձի փոխանակման և տարբեր երկրների համապատասխան մարմինների միջև համագործակցության ամրապնդման նպատակով կիբեռխաղերի ընթացքում մասնակիցները բաժանվել են 18 թիմի՝ կատարելով մի շարք գործնական առաջադրանքներ՝ կապված թվային փորձաքննության, վնասաբեր ծրագրերի վերլուծության, բաց աղբյուրներից տեղեկատվության ձեռքբերման (OSINT), կիբեռանվտանգության, ինչպես նաև կրիպտոակտիվների հետաքննության հետ։
Յուրաքանչյուր առաջադրանքի կատարման արդյունքում թիմերը հավաքել են միավորներ, որոնք ամփոփվել են մրցույթի ավարտին։

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչները, ներգրավված լինելով տարբեր թիմերում, ցուցաբերել են բարձր մասնագիտական պատրաստվածություն և ակտիվ մասնակցություն, ինչի արդյունքում զբաղեցրել են առաջին և երրորդ հորիզոնականները:

Criminal Police Officers won prizes at the 7th “Digital Security Challenges” Cyber Games

From May 20 to 23 officers of the Department of Combating Cybercrime of the General Criminal Police Department of the Ministry of Internal Affairs of the Republic of Armenia participated in the 7th Cyber Games titled “Digital Security Challenges” held in Kuala Lumpur, the capital of Malaysia. The event was jointly organized by INTERPOL and the CyberEast+ program implemented by the Council of Europe. The competition brought together over 150 representatives from approximately 50 countries.
With the aim of exchanging experience and strengthening cooperation among relevant bodies from different countries, participants of the cyber games were divided into 18 teams and carried out a number of practical tasks related to digital forensics, malware analysis, open-source intelligence (OSINT), cybersecurity, as well as cryptoasset investigations.

Teams accumulated points for each completed task, which were summed up at the conclusion of the competition.
Officers from the Criminal Police actively participating across multiple teams, demonstrated exceptional professional expertise and unwavering commitment, ultimately leading their teams to secure first and third place rankings.

Նմանատիպ գրառումներ