Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 4-ի համատեղ նիստում ներկայացրել է բյուջեի կատարողականը։

Ներքին գործերի նախարարությանը 2024 թվականին հաստատված ծրագրով հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, փաստացի կատարողականը կազմել է 98 մլրդ դրամ կամ ընդհանուր հատկացվածի 97.2 տոկոսը:

Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախարարության կատարած աշխատանքը, նշել է, որ 2024 թվականին ամբողջությամբ ավարտվել են գերատեսչության ձևավորման աշխատանքները, անձնակազմի նշանակումներն իրականացվել են օրենսդրական կանոնների պահպանմամբ:

Նախարարի գնահատմամբ՝ նախարարությունը հաշվետու տարում ունեցել է բավականին բարձր կատարողական, և ՆԳՆ բարեփոխումների շրջանակում իրականացված քայլերի արդյունքում ստացված փաստական տվյալները թույլ են տալիս պնդելու, որ բարեփոխումներն իրականացվում են ճիշտ ուղղությամբ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև պատգամավորների, իսկ նիստի ավարտից հետո՝ լրագրողների հարցերին։

 

 

Նմանատիպ գրառումներ