ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին:

Նախարար Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար, բարձր է գնահատել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաև ներկայացրել է Փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ նախարարության մոտեցումներն ու քայլերի հաջորդականությունը:

Հաջա Լահբիբը, գերազանց գնահատելով երկկողմ համագործակցությունը, առանձնակի կարևորել է Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև ոլորտի ռազմավարության ընդունումը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը:

Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Նախարար Սարգսյանը շեշտել Հայաստանի գործադրած ջանքերը նաև բնակչության պաշտպանության ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության ինտենսիվացման հարցում:

Հանձնակատար Լահբիբը, կարևորելով փոխգործակցությունը, պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այլ առանցքային հարցեր:

Armenia and the EU will deepen cooperation in the field of civil protection. The Minister of Internal Affairs met EU Commissioner Lahbib

On June 11, as part of her visit to the Kingdom of Belgium, the Minister of Internal Affairs Arpine Sargsyan met EU Commissioner for Equality, Preparedness, and Crisis Management Haja Lahbib.
Minister Sargsyan, expressing gratitude for the constructive meeting, highly appreciated the support provided during the flood in Lori and Tavush provinces, also outlined the Ministry’s approaches and the sequence of steps for modernizing the Rescue Service.

Haja Lahbib, highly appreciating the bilateral cooperation, particularly emphasized the importance of adopting the Law of the Republic of Armenia on Disaster Risk Management and Civil Protection, as well as the sectoral strategy. She expressed readiness to continue supporting the modernization of the Rescue Service.
Haja Lahbib thanked Armenia for providing humanitarian aid to Syria.

Minister Sargsyan emphasized Armenia’s efforts to intensify cooperation with the EU in the field of civil protection.
Commissioner Lahbib, highlighting the importance of cooperation, expressed readiness to contribute to the development of civil protection capacities in Armenia.
The meeting also addressed issues related to the protection of rights of refugees, as well as other key matters.

Նմանատիպ գրառումներ