Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։
🔹2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։
🔹2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային ուղղություններից՝ Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, ավարտական փուլում են գտնվում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքները։
🔹2024 թվականին արձանագրվել է՝
▪️հանցավորության թվի նվազում՝ 1․1 տոկոսով
▪️ՃՏՊ-ների նվազում՝ զոհերը՝ -45, վիրավորները՝ -421։
🔹 Հետևողականորեն կենսագործվել է աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարությունը, որը թիրախավորում է մինչև 2030 թվականը։
🔹Զգալի աշխատանքներ են տարվել անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ՝ շրջակա միջավայրի պահպանման ոլորտում ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությանը համահունչ։
🔹Բյուջետային առումով բարձրացվել է՝
▪️Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձը։
🔹Գործնական քայլեր են ձեռնարկվել փրկարարական ծառայողների արժանապատիվ վարձատրության առումով․ գերազանց ատեստավորված փրկարարն արդեն ստանում է 557 հազար դրամական բավարարում՝ նախկին 297 հազար դրամի փոխարեն։
🔹 Ձեռք են բերվել սպասարկման շրջիկ գրասենյակներ՝ բարձրացնելով սպասարկման արդյունավետությունը։
🔹Ինտենսիվ աշխատանքներ են տարվել Եվրոպական Միության գործընկերների հետ, որոնց արդյունքում մեկնարկել է վիզաների ազատականացման գործնական փուլը։
🔹Էական ձեռքբերումներ են արձանագրվել՝
▪️բիոմետրիկ նոր համակարգի ներդրման ուղղությամբ,
▪️միջազգային չափանիշներին համապատասխանող նոր դատակենտրոնի ստեղծման ուղղությամբ։
🔹Աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը։

Նմանատիպ գրառումներ