Հունիսի 18-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ։
Օրակարգում Երևան քաղաքի փրկարարական վարչությանը և ենթակա ստորաբաժանումներին մարտի 31-ից ապրիլի 4-ը ցուցաբերված մեթոդական ու մասնագիտական օգնության և համալիր ստուգումների արդյունքների ամփոփումն էր։
Ստուգումների ընթացքում հայտնաբերված թերություններն ու մեթոդամասնագիտական օգնության արդյունքները ներկայացրել է Ծառայության կազմակերպման վարչության պետի տեղակալ Էդուարդ Մաճկալյանը։
Զեկույցներով հանդես են եկել նաև խորհրդակցության այլ մասնակիցներ, որոնք անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ ներկայացրել են իրենց ոլորտներում ծառայության բարելավմանն ուղղված առաջարկներ։
Կամո Ցուցուլյանն, ամփոփելով ստուգումների արդյունքները, տվել է հստակ հանձնարարականներ՝ ծառայությունն առավել համակարգված և նպատակային կազմակերպելու ուղղությամբ։
Քննարկման առարկա են դարձել Փրկարար ծառայության գործունեության բարելավմանը վերաբերող այլ հարցեր ևս։