Ավարտվել է հունիսի 23-ին Երևան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի աշխատանքային այցը։
Գելա Գալաձեի աշխատանքային օրակարգի առաջին կանգառը Ներքին գործերի նախարարությունում էր։ Վրաց գործընկերոջը դիմավորեց Արփինե Սարգսյանը՝ պաշտոնական արարողակարգով։

Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց հարգանքի տուրքով․ նախարարները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Ընդլայնված կազմով հանդիպմանը Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ողջունելով գործընկերոջը, շնորհավորեց նրան Վրաստանի ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր և արդյունավետ գործունեություն։
Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ նախարարի կարգավիճակով սա իր առաջին պաշտոնական այցն է, և իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ՆԳ նախարարությունն ու նախարարը կունենան իր լիակատար աջակցությունը։
Երկուստեք բարձր գնահատեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը՝ վերահաստատելով այն առավել ամրապնդելու հանձնառությունը։

Հանդիպմանը ներկայացվեցին երկու կառույցներում ընթացող բարեփոխումները։
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար ստորագրել փոխըմբռնման հուշագրեր ու ստեղծել օպերատիվ կապ՝ անդրազգային հանցավորությանն առավել արագ ու արդյունավետ հակազդելու համար։
Գելա Գալաձեն գործընկերոջը հրավիրեց Թբիլիսի։ Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունեց հրավերը՝ արձանագրելով, որ դա հարաբերություններն առավել զարգացնելուն միտված քայլ է։

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարները հանդիպումը շարունակեցին երկկողմ ձևաչափով:
Նույն օրը Գելա Գալաձեն այցելեց Հայաստանի կառավարություն։ Նրան ընդունեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ողջունեց նրա այցը Հայաստան և շնորհավորեց պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի:
Երկրի ղեկավարը շեշտեց, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը:

Գելա Գելաձեն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ջերմ ողջույնները:
Վրաստանի ՆԳ նախարարը կարևորեց երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման:

Հանդիպմանը վարչապետ Փաշինյանին ներկայացվեցին մանրամասներ՝ Արփինե Սարգսյանի և Գելա Գալաձեի քննարկումներից:
Աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակության վերջին կանգառը Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի նորաստեղծ ու ժամանակակից համալիրն էր։
Հյուրերը ծանոթացան ծառայությունների բնույթին, տեխնիկական հագեցվածությանն ու վերազինմանը։

Relations between the Ministries of Internal Affairs of Armenia and Georgia Are Being Strengthened: Cooperation Takes on New Strategic Directions

The working visit of Georgia’s Minister of Internal Affairs, Gela Geladze, who arrived in Yerevan on June 23, has concluded.

The first stop on Geladze’s official agenda was the Ministry of Internal Affairs, where he was received with an official ceremony by Arpine Sargsyan, Armenia’s Minister of Internal Affairs.

The official ceremony concluded with a tribute: the Ministers laid flowers at the memorial wall honoring the memory of police officers who died while defending the homeland’s borders and fulfilling their official duties.

At the expanded-format meeting, Arpine Sargsyan welcomed her counterpart and congratulated him on his appointment to the responsible position of Minister of Internal Affairs of Georgia, wishing him fruitful and effective work.

Minister Geladze, expressing gratitude for the warm welcome, emphasized that this was his first official visit in his capacity as Minister, and that during his tenure, the Armenian Ministry of Internal Affairs and Minister Sargsyan will have his full support.

Both sides highly valued the decades-long cooperation between their respective ministries, reaffirming their commitment to further strengthening it.

During the meeting, the ongoing reforms within the two institutions were presented.
The parties expressed their readiness to sign memorandums of understanding to clearly define areas of cooperation and to establish an operational communication channel for a faster and more effective response to transnational crime.

Minister Geladze invited his counterpart to Tbilisi. Minister Sargsyan accepted the invitation, noting that it is a step toward further developing bilateral relations.

Following the expanded-format meeting, the Ministers continued their discussions in a bilateral format.

On the same day, Geladze visited the Government of Armenia, where he was received by Prime Minister Nikol Pashinyan.

The Prime Minister welcomed his visit and congratulated him on his appointment.
Pashinyan expressed hope that during Geladze’s term in office, cooperation between the law enforcement agencies of the two countries will become more active and effective. He emphasized that the Government of the Republic of Armenia will make every effort to support this goal.

Minister Geladze thanked him for the reception and conveyed warm greetings from the Prime Minister of Georgia, Irakli Kobakhidze, to Prime Minister Pashinyan.

He also emphasized the centuries-old friendship and strong cooperation between the two countries, aimed at ensuring peace and stability in the region.

During the meeting, Prime Minister Pashinyan was briefed on the details of the discussions between Sargsyan and Geladze.

As part of the working visit, the delegation led by Minister Geladze paid tribute at the Tsitsernakaberd Memorial to the innocent victims of the Armenian Genocide.

The final stop of the delegation was the newly established, modern complex of the Patrol Service and Operational Management Center.

The guests were introduced to the nature of the services, as well as their technical capabilities and rearmament.

Նմանատիպ գրառումներ