ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին ստեղծվեց Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը։
Գլխավոր վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների գործառույթներից է նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։
2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության տարածքային բաժինների գործունեության արդյունքում Քննչական կոմիտեում նախաձեռնվել է ընդհանուր 66 քրեական վարույթ։
Հայաստանի մի շարք մարզերում բացահայտվել են է ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, այդ թվում՝ ալկոհոլային կեղծ խմիչքներ պատրաստելու և իրացնելու դեպքեր։
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ընդերքօգտագործման կանոնների խախտման դեպքերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է ավելի քան 61․200․000 միլիոն դրամ։
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին արդյունավետ հակազդելու միջոցառումները հետևողականորեն շարունակվում են։