🌡️Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։
Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։
Հիշեք՝ ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել․
📱էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) – շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ հրդեհի պատճառ,
💥կրակայրիչ – բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել,
🧴ավտոխնամքի միջոցներ (յուղեր, քիմիական նյութեր) – դրանք շոգից կարող են այրվող գոլորշիներ արձակել,
💨 օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ – բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել,
🔍☀️պլաստիկ շշեր – արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ և և դառնալ հրդեհի բռնկման պատճառ,
🍾ապակյա շշերով ալկոհոլային և գազավորված ըմպելիքներ – դրանք շոգից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։
❗️Ջերմության նկատմամբ զգայուն իրերը պետք չէ թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը, փակ ապակիների պայմաններում, ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-70°C։