✔️Եթե 2023 թվականին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ստացվել էր նույնականացման քարտ ստանալու 54․000 դիմում, իսկ 2024 թվականին թիվը երեք անգամ ավելի էր՝ 161․000 դիմում, ապա 2025 թվականի առաջին կիսամյակում արդեն իսկ ստացվել է մոտ 160․000 դիմում։

✔️Նախատեսվում է ավելացնել քարտերի սպասարկման պատուհանները՝ մեկի փոխարեն դարձնելով երկուսը։

✔️Միաժամանակ, հորդորում ենք մեր քաղաքացիներին չեղարկել նույնականացման քարտ ստանալու հերթագրումը, եթե՝

📌չեն կորցրել վավեր նույնականացման քարտը,
📌եթե կորցրել են նույնականացման քարտի pin և puk կոդերը։

✔️Ծառայությունում հերթերի կուտակման հիմնական պատճառներից մեկն այն է, որ նույնականացման քարտերի ստացման համար օնլայն հերթագրվածների 50 տոկոսն ունի վավեր նույնականացման քարտ։ Իսկ ավելի քան 10․000 նույնականացման քարտ թողարկվել է, սակայն քաղաքացիները չեն մոտենում վերցնելու դրանք։

✔️Անձնագրերի տրամադրման համար հերթեր գրեթե չկան։ Հնարավոր է ամրագրել հերթագրում և մոտենալ սպասարկման նույն օրը։

Նմանատիպ գրառումներ