Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ամեն օր բազմաթիվ զանգեր են ստացվում, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։

Իսկ ի՞նչ է կատարվում հեռախոսից այն կողմ, ո՞վ էպատասխանում այդ զանգերին։ Գոհար Նավասարդյանը նրանցից մեկն է, ում ձայնն արդեն 13 տարի քաղաքացիները լսում են 911 զանգահարելիս։

Նա անվերջ պայքարելու, երբեք չհանձնվելու ու առաջ շարժվելու վկայություն է։ Ծառայությանը նվիրած 13 տարիներին զուգընթաց, նա ավելի քան 20 տարի նվիրել է նաև սպորտին՝ ձուլելով ուժն ու անկոտրում ոգին։

Սայլակավազքը նրա կյանքում դարձել է ավելին, քան պարզապես սպորտը։ Այն ֆիզիկական ու հոգեբանական սահմանները հաղթահարելու ու մարտահրավերների դեմ համառ դիմակայության խորհրդանիշ դառնալու հզոր միջոց է։

Նմանատիպ գրառումներ