ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։

2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների ու ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանդիպումը և տրվեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը։

Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում Հայաստանի կողմից գլխավոր բանակցողը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը գնահատանք է հայտնել Հայաստանի կողմից արված աշխատանքի համար և նշել, որ Գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացմամբ կսահմանվի այն ժամանակացույցը, թե երբ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական Միություն։

Մինչ այժմ Հայաստանի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները․

📌2025 թվականի փետրվարի 10-14-ը և ապրիլի 7-11-ը Հայաստան են այցելել ԵՄ առաջին և երկրորդ փորձագիտական առաքելությունները։

✔️ ՆԳ նախարարությունը մշակել է այցերի օրակարգը և ԵՄ պատվիրակության հետ սերտ համագործակցությամբ համակարգել գործընթացը։ Համակարգել է նաև շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքը՝ պատշաճ նախապատրաստման, ինչպես նաև փորձագետներին անհրաժեշտ փաստաթղթերի, նյութերի տրամադրման նպատակով։

✔️ Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի համակարգմամբ և փորձագիտական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի տեղակալի համակարգմամբ։

✔️Առաքելություններին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։

📌 ԵՄ փորձագիտական առաքելություններից հետո՝ առկա իրավիճակի և խնդիրների վերլուծությունների արդյունքում պատրաստվել են զեկույցներ, որոնց հիման վրա Եվրոպական հանձնաժողովը մշակել է Գործողությունների ծրագիրը, որը բանակցելի փաստաթուղթ չէ և ենթակա է լինելու կատարման։

✔️ Առաջին առաքելություն (2025 թվականի փետրվարի այց)

Քննարկվել են ԳԾ-ի I և II ուղղությունները՝

▪️փաստաթղթերի անվտանգություն,

▪️ սահմանների կառավարում,

▪️միգրացիայի կառավարում,

▪️ ապաստանի քաղաքականություն։

📍 Հանդիպումներ ՀՀ համապատասխան գերատեսչություններում, այցելություններ ՀՀ սահմանակետեր՝ Բագրատաշեն, Այրում, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան, ապաստան հայցողների գործող և Աբովյանի նորակառույց կացարան, ՄՔԾ կենտրոնի բաժանմունք և փաստաթղթերի տպագրության կենտրոն։

✔️Երկրորդ առաքելություն (2025 թվականի ապրիլի այց)

Քննարկվել են Գործողությունների ծրագրի III և IV ուղղությունները՝

▪️կազմակերպված հանցավորություն,

▪️կոռուպցիոն ու ֆինանսական հանցագործություններ,

▪️ քրեական գործերով դատական և իրավապահ մարմինների համագործակցություն, ներառյալ անձնական տվյալների պաշտպանություն,

▪️արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։

📍 Հանդիպումներ ՀՀ համապատասխան գերատեսչություններում, այցելություններ ՆԳՆ միասնական զանգերի կենտրոն, Պարեկային ծառայություն, առանձին հանդիպումներ ՆԳՆ կրթահամալիրում և ՀՀ արդարադատության ակադեմիայում։

✔️ Հունիսի 10-12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների, Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի ու Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբի հետ՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով փորձագիտական պատվիրակության Հայաստան այցի վերաբերյալ՝ վիզաների ազատականացման գործընթացը առաջ մղելու նպատակով։

✔️ 2025 թվականի հունիսի 24-ին Հայաստան է այցելել Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությունը՝ Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Տեղի են ունեցել հանդիպումներ ներքին գործերի, արդարադատության և արտաքին գործերի նախարարություններում։

📌 Ներկայումս իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ամփոփված Գործողությունների ծրագրի համաձայնեցումը ԵՄ անդամ պետությունների հետ․ այն ՀՀ-ին պաշտոնապես կփոխանցվի 2025 թվականի աշնանը։

Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես միգրացիայի շարժունակության և հանրային անվտանգության ոլորտում իր բարեփոխումների ռազմավարական ծրագիր։

Հայաստանը հանձնառու է իրականացնելու այս բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ՝ դեպի Եվրոպական Միություն։

Thanks to Armenia’s efforts, visa liberalization between Armenia and the EU is considered feasible.

Work on the EU entry visa liberalization is currently in an active phase. On September 9, 2024, the official launch of negotiations on the liberalization of EU entry visas was announced in a joint statement by Deputy Prime Minister of the Republic of Armenia Mher Grigoryan and Vice-President of the European Commission and Commissioner for Promoting our European Way of Life, Margaritis Schinas.

On December 11, 2024, a meeting took place in Yerevan between the Directorate-General for Migration and Home Affairs representative Johannes Luchner of the European Commission and the Minister of Internal Affairs of the Republic of Armenia Arpine Sargsyan, marking the launch of the operational phase of the dialogue on the liberalization of entry visas between the Republic of Armenia and the European Union.
Within the framework of the EU visa liberalization process, the chief negotiator on behalf of Armenia is the Minister of Internal Affairs, Arpine Sargsyan.

EU Ambassador Vassilis Maragos commended the work carried out by Armenia and noted that the implementation of the Action Plan (AP) will establish the timeline for when citizens of the Republic of Armenia will be able to travel to the European Union without a visa.
The following actions have been carried out by Armenia to date:
📌 From February 10 to 14 and April 7 to 11, 2025, the first and second EU expert missions visited Armenia.
✔️ The Ministry of Internal Affairs developed the agenda for the visits and, in close cooperation with the EU Delegation, coordinated the process. It also coordinated the work of the relevant authorities to ensure proper preparation and provide experts with the necessary documents and materials.

✔️ To organize the work more effectively, an interagency working group has been established under the coordination of the Minister of Internal Affairs, along with an expert working group coordinated by the Deputy Minister of Internal Affairs.
✔️ The missions also included representatives from the European Commission’s Directorate-General for Migration and Home Affairs, the Directorate-General for Neighbourhood and Enlargement Negotiations, the European External Action Service, FRONTEX, and the EU Delegation.

📌 Following the EU expert missions, reports were prepared based on analyses of the existing situation and challenges. On this basis, the European Commission has developed the Action Plan, which is not a negotiable document and is subject to implementation.
✔️ First Mission (February 2025 visit) The following areas of the Action Plan (AP) were discussed: ▪️ document security ▪️ border management ▪️ migration management ▪️ asylum policy․
✔️ Second Mission (April 2025 visit) The following areas of the Action Plan (AP) were discussed: ▪️ organized crime ▪️ corruption and financial crimes ▪️ cooperation between judicial and law enforcement authorities in criminal cases, including the protection of personal data ▪️ external relations and fundamental rights․
📍 Meetings with relevant authorities of the Republic of Armenia, visits to the MIA Unified Call Center and Patrol Service of MIA, as well as separate meetings at the Educational Complex of MIA and the Academy of Justice of RA.
✔️ From June 10 to 12, during a working visit to the Kingdom of Belgium, the Minister of Internal Affairs Arpine Sargsyan held meetings with Commissioner for Home Affairs and Migration Magnus Brunner, Commissioner for Enlargement Marta Kos, and Commissioner for Equality, Preparedness and Crisis Management Hadja Lahbib. Agreements were reached regarding the visit of an expert delegation to Armenia, aimed at advancing the visa liberalization process.

✔️ On June 24, 2025, a delegation from the European Commission’s Directorate-General for Migration and Home Affairs, led by Pawel Busiakiewicz, visited Armenia. Meetings were held with the Ministries of Internal Affairs, Justice, and Foreign Affairs.

📌 The Action Plan, as compiled by the European Commission, is currently being coordinated with EU Member States and will be officially communicated to the Republic of Armenia in the autumn of 2025․ Armenia regards the Action Plan on visa liberalization as a strategic framework for its reforms in the areas of migration, mobility, and public security. Armenia is committed to implementing these reforms, aiming to provide its citizens with dignified and accessible opportunities to travel to the European Union.

Նմանատիպ գրառումներ