Սեպտեմբերի 3-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել երկուստեք ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Կողմերը քննարկել են Safe YOU հավելվածի գործառնությանն առնչվող հարցեր։

Հավելվածը բազմաֆունկցիոնալ հարթակ է, որը մշակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և ներդրվելու է ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության համակարգում: Այն միտված է ընտանեկան բռնության ենթարկված անձանց անվտանգությունն ապահովելուն, բռնության կանխարգելման մեխանիզմների ուժեղացմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Արմեն Ղազարյանը նշել է, որ հավելվածի գործարկումը համապատասխանում է համակարգի թվայնացման շարունակական տրամաբանությանը: Նաև ընդգծել է հավելվածի համակողմանի ուսումնասիրության և գնահատման անհրաժեշտությունը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը ներկայացրել է Safe YOU հավելվածի հնարավորությունները՝ նշելով, որ այն բռնության ենթարկված անձին թույլ կտա օպերատիվորեն ազդանշան փոխանցել ոստիկանությանը. արդյունքում համայնքային ոստիկանն առավել արագ կտեղեկանա և կարձագանքի դեպքին:

Հանդիպմանը ներկայացվել են նաև հավելվածի տեխնիկական հնարավորությունները, վերլուծական և հաշվետվողական գործիքակազմը։ Քննարկվել են գործառնությանն առնչվող մի շարք հարցեր։

Նմանատիպ գրառումներ