2024 թվականի սեպտեմբերին ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:
Հանրային ռադիոյի եթերում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ազատականացման գործընթացի զարգացումները։
✔️ՀՀ-ում կներդրվի կենսաչափական անձնագրերի ժամանակակից և անվտանգ համակարգ։ Նոր կենսաչափական համակարգի առկայությունը ենթակա է պարտադիր կատարման վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում։
✔️Հայաստանի կառավարության՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը վերջնարդյունքին հասցնելուն ուղղված բանակցությունները ենթադրում են ավելի դյուրացված այցելություններ եվրամիության անդամ երկրներ։ Վիզաների ազատականացումը վերաբերում է ճանապարհորդելու ավելի լայն հնարավորություններ ստեղծելուն։
✔️Կառավարությունը գործադրում է հնարավոր ջանքերը ազատականացման գործողությունների ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար։ Գործընթացի շրջանակում Հայաստանի կողմից գլխավոր բանակցողը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է։
✔️Տեխնիկական վերազինման արդյունքում ներկայումս օրական շուրջ 2000 նույնականացման քարտի սպասարկում է իրականացվում։ Էականորեն մեղմվել է հերթերի կառավարման խնդիրը, իսկ առաջիկայում կլինեն որոշակի քայլեր ամբողջական կարգավորման համար։
«Հանրային ծառայությունների բարելավման ոլորտում մենք որդեգրել ենք թվայնացման և քաղաքացիակենտրոն մոտեցումներ և ինտենսիվորեն շարժվում ենք առաջ, իսկ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում հիմա գտնվում ենք ռազմավարական մոտեցումների ձևակերպման և ամբողջականացման փուլում», – ընդգծել է Արմեն Ղազարյանը։