Պարեկային ծառայողները հոկտեմբերի 22-ին հյուրընկալվել էին Ռադիո Ավրորայում: Հաղորդակցման հմտությունների կատարելագործմանն ուղղված հերթական ոչ ֆորմալ հանդիպման բանախոսը ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանն էր։

Խոսելով պարեկային ծառայող-քաղաքացի արդյունավետ հաղորդակցման մեթոդների մասին՝ բանախոսը նշել է, որ դրական օրինակների հանրայնացումն ամրապնդում է համակարգի հանդեպ վստահությունը և խթանում ծառայողների մասնագիտական աճը։

Պարեկները կիսվել են կոնֆլիկտային իրավիճակներում վարքագծի դրսևորումներին արձագանքելու իրենց փորձով, քննարկել հաղորդակցության հիմնական մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու ուղիները։

Պարեկային ծառայողները շրջել են ռադիոկայանի տարածքում, ծանոթացել աշխատանքային առօրյային ու ռադիոլսողների հետ հաղորդակցության միջոցներին։ Այցի ընթացքում պարեկները հնարավորություն են ունեցել նաև ՔԻՍՍ FM-ի տաղավարի ուղիղ եթերում կիրառել հաղորդակցման իրենց հմտությունները։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ու Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանը խոսել են նաև նման ձևաչափով հաղորդակցության հմտությունների բարելավմանն ուղղված հանդիպումների, քաղաքացիների հետ շփման առանձնահատկությունների և ծառայության շարքերը համալրելու ընթացակարգի մասին։
Շարունակելով շրջայցը՝ պարեկային ծառայողները եղել են նաև Ռադիո Ավրորայի տաղավարում, ծանոթացել հաղորդավարների աշխատանքին։

Ուղիղ եթերում Պարեկային ծառայողի մասնակցությամբ ակտիվ քննարկում է տեղի ունեցել նաև Ռադիո Ավրորայի տաղավարում։
Նարեկ Սարգսյանը խոսել է պարեկային ծառայող-քաղաքացի հաղորդակցության, տեղեկությունների ստացման և համապատասխան ծառայություններին փոխանցելու, ինչպես նաև քաղաքացիների արձագանքի մասին։
Ռադիոլսողները բազմաթիվ հաղորդագրություններ են հղել պարեկային ծառայողներին։

Այս հանդիպումը պարեկային ծառայողների համար լավ հնարավորություն էր` պատկերացնելու ուղիղ եթերում հաղորդակցության ամբողջական շղթան, ինչն ավելի արդյունավետ կդարձնի քաղաքացիների հետ անմիջական շփումը։

Նմանատիպ գրառումներ