
ՆԳՆ պատվիրակությունը նոյեմբերի 26-ին Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության ռիսկերի վերլուծության տարեկան ամփոփիչ հանդիպմանը։
Հանդիպումը հատկանշական էր Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության հետ նոր աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների մեկնարկի համատեքստում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների շրջանակում անհրաժեշտ է ապահովել միջազգային համագործակցության շարունակական բարելավում, այդ թվում՝ Եվրոպական սահմանապահ և ափամերձ պահպանության ծառայության հետ գործառական համագործակցության խորացում:
Ներկայացվել են միգրացիոն հոսքերի փոփոխությունները, սահմանային կառավարման մարտահրավերներն ու ապօրինի միգրացիայի, ինչպես նաև միգրանտների տեղափոխման հետ կապված հարցեր։
Փորձագետների մասնակցությամբ անցկացվել են ճամփորդական փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ տեսական ու գործնական պարապմունքներ, ներկայացվել են այդ համատեքստում ԵՄ փորձն ու մոտեցումները։
Առաջիկայում նախատեսվում է ՆԳՆ պատվիրակության այցը Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալություն՝ձևավորելով ինստիտուցիոնալ համագործակցության կայուն մեխանիզմներ:












