Շուրջ 300 սցենար՝ ընտանեկան բռնության, ավազակային հարձակման, խուլիգանության և այլ իրավիճակների համար․ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողները հնարավորություն ունեն զարգացնել հմտությունները էլեկտրոնային սիմուլիացիոն հրաձգարանում։

ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի խոսքով՝ 60-ից ավելի լսարաններ վերանորոգվել են և ապահովվել ժամանակակից ստանդարտներին համապատասխանող տեխնիկական միջոցներով։

✔️Կրթահամալիրի ուսանողները հնարավորություն ունեն զարգացնել հրաձգային զենքի կիրառման և թիրախի խոցման հիմնական կանոնները՝ ամիսներ առաջ ներդրված էլեկտրոնային սիմուլիացիոն հրաձգարանում։

✔️Հրաձգության սիմուլիացիոն վարժասարքը ուսանողներին թույլ է տալիս պահպանել հրազենի գործադրման իրավաչափության պայմաններն ու թիրախի խոցման ճշտությունը։ Մոդելավորված են շուրջ 300 սցենարներ՝ ընտանեկան բռնության, ավազակային հարձակման, խուլիգանության և այլ իրավիճակներ․ սովորողը պետք է ճիշտ կողմնորոշվի՝ ցուցաբերելով իրավաչափ և մարտավարական տեսանկյունից գրագետ վարքագիծ։

✔️Կրթահամալիրում ներդրվել է նաև քաղաքացիների ընդունելության նոր ձևաչափ, բարելավվել են պայմանները։
Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել իրավական աջակցության, փրկարար անվտանգության և քաղպաշտպանության լաբորատորիաները։

Նմանատիպ գրառումներ