Կլիմայի գծով հանրային ներդրումների կառավարման և գնահատման շրջանակում Հայաստան է ժամանել Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խումբը։
ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հիմնադրամի տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Էդմոնդ Պատրիկ Հերնի գլխավորած պատվիրակությանը։

Մասնակցում էին Ներքին գործերի և Ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և ֆինանսական հատկացումների վերաբերյալ հարցեր։

Արամ Ղազարյանն իր խոսքում նշել է, որ հանդիպումն առանձնահատուկ կարևորություն ունի համագործակցության ամրապնդման և արդյունավետ լուծումների մշակման տեսանկյունից։

Ներկայացվել են Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը, գործողությունների ծրագիրն ու առաջնահերթությունները։

Անդրադարձ է կատարվել «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքին, ինչպես նաև կլիմայական գործոնների ազդեցությանն ու դրանց դիմակայությանն ուղղված միջոցառումներին: Ներկայացվել են նաև ներդրումային մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ։

Կարևորվել են վաղ ազդարարման համակարգի արդիականացումն ու փրկարար ծառայողների վերապատրաստումները։

Աղետների ռիսկի նվազեցման և կլիմայական փոփոխություններին դիմակայունության ուղղությամբ ընդգծվել է ներդրումների արդյունավետ կառավարման կարևորությունը:

Նմանատիպ գրառումներ