Փետրվարի 11-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի համակարգող խորհրդի երրորդ նիստում հանդես է եկել բացման խոսքով:

Արմեն Մկրտչյանը կառուցողական և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին՝ ընդգծել է, որ ԵԽ աջակցությունը նշանակալի դեր է ունեցել նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և բարեփոխումների գործընթացում։

ՆԳ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ իրականացված աշխատանքում արձանագրված դրական արդյունքներն ու համագործակցության հիմնական ուղղությունները:

Մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման համատեքստում Արմեն Մկրտչյանը կարևորել է կարողությունների զարգացման և համակարգային բարեփոխումների շարունակականությունը: Ընդգծվել է, որ Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը էականորեն կնպաստի նախարարության որդեգրած բարեփոխումների կայուն առաջընթացին։

«Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Նմանատիպ գրառումներ