Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որը կազմակերպել էր ՆԳՆ մշակույթի կենտրոնը։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն իր ելույթում անփոխարինելի համարելով կանանց դերը նախարարության և ենթակա ծառայությունների կայացման ու զարգացման գործում՝ ընդգծել է, որ նրանք բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով են իրականացնում իրենց մասնագիտական առաքելությունը՝ պատվով հաղթահարելով ծառայության բարդություններն ու մարտահրավերները:

Արմեն Մկրտչյանը վստահեցրել է, որ կանանց ներկայությունը ոչ միայն էապես բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, այլև յուրահատուկ հավասարակշռություն է հաղորդում աշխատանքային առօրյային՝ ապահովելով ներդաշնակ մթնոլորտ:

Տոնական համերգն ուղեկցվել է գեղեցիկ կատարումներով՝ ներկաների օրը վերածելով գարնանային գեղեցիկ տոնի։

Սիրված երգերն ու պարային համարները տոնական բարձր տրամադրություն են պարգևել ՆԳՆ կին աշխատակիցներին՝ եզրափակելով արդեն ավանդույթ դարձած ջերմ միջոցառումը։

Նմանատիպ գրառումներ