
Ոստիկանության ծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը ոչ միայն պարտադիր պահանջ է, այլև մասնագիտական մշակույթի անբաժանելի մաս, քաղաքացիների անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ։
ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետԷդգար Պետրոսյանի խոսքով՝ «Ոստիկանության բարեփոխումների շրջանակում շատ կարևոր բաղադրիչ են նաև ֆիզիկական պատրաստվածությունը, պարբերաբար վերապատրաստումները, ինչը կարևոր է իրավախախտումների և հանցագործությունների հակազդելու իմաստով»:
Ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր է ոչ միայն առողջ ապրելակերպի, այլև ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարման տեսանկյունից։
Ոստիկանության ծառայողների շարունակական մարզումները նաև ձևավորում են սթրեսակայունություն, կարգապահություն, կամային հատկանիշներ, որոնք արդյունավետ ծառայության կարևոր նախապայման են:
«Լողի պարապումնքները սկսվել են փետրվարի 12-ից և շարունակվելու են երեք ամիս։ Նման պարապմունքներ ոստիկանության համակարգում առաջին անգամ են անցկացվում»,-ներկայացնում է Ոստիկանության գվարդիայի հատուկ կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Կարեն Աթիկյանը:
Մարզումները միայն ֆիզիկապես կոփվելու մասին չեն, այլ նաև դժվարություններին դիմակայելու, արագ արձագանքելու կարողության, ինչն էլ թույլ է տալիս ոստիկանության ծառայողներին արդյունավետ իրականացնել գործառութային պարտականությունները, պահպանել անձնական ու հանրային անվտանգությունը։










