
Երկրաշարժը բնական աղետ է, որը հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել։
✔️Անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան և մի քանի անգամ փորձարկել այն։
✔️Ճշտել բնակարանի աշխատավայրի դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։
✔️Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։
✔️Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն, հեռու շենք շինություններից, ենթակառուցվածքներից։
✔️Նախապես պետք է ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։
Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները` հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել սպառնացող վտանգը։










