
Ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ Աննա Հակոբյանի սկսած լայնամասշտաբ արշավի նպատակն է ընտանիքում կանխել բռնությունը՝ ունենալ առողջ ընտանիք, առողջ հարաբերություններ: Շարժումը դարձել է օրենսդրական փաթեթի հիմք, որով պետությունը փոխում է մոտեցումը ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի հարցում:
Օրենսդրական փոփոխություններին «Լուրերին» տված հարցազրույցում մանրամասն անդրադարձել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարար Սարգսյանն աննախադեպ է համարել «SAFE YOU» հավելվածը, որի միջոցով բռնության ենթարկված անձը կարողանում է պատմել դեպքի մասին, ազդակը փոխանցել իրավապահներին: Հավելվածը համակցվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնին:










