✔️ Մինչև 2026 թվականի տարեվերջ նախատեսվում է Հայաստանում ներդնել e-gate համակարգերը,
✔️ Մինչև 2027 թվականի ընթացքում նախատեսվում է e-gate-երը տեղադրել Հայաստանի բոլոր սահմանային անցման կետերում,
✔️ Մինչև 2028 թվականը նախատեսվում է ընդլայնել համակարգերը և բազմապատիկ ավելացնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը,
✔️ Սահմանը հատելիս քաղաքացին կսքանավորի անձնագիրը, անհրաժեշտության դեպքում՝ կհանձնի մատնահետք և կանցնի դեմքի ճանաչում,
✔️ Ամբողջ գործընթացը կտևի 20-30 վայրկյան և տվյալների առցանց ստուգումից հետո անցակետի դռները ավտոմատ կբացվեն։

🌍 Նման համակարգեր արդեն գործում են աշխարհի տարբեր երկրների սահմանային անցակետերում
✔️ Համակարգի ներդրումը, մեծ հավանականությամբ, կհամաժամանակացվի նոր կենսաչափական փաստաթղթերի ներդրման հետ,
✔️ Նոր սերնդի փաստաթղթերում նախատեսվում է էլեկտրոնային կրիչ, որը հնարավորություն կտա արագ ընթերցել դրանք նաև ԵՄ անդամ երկրներում։

🛂 Սահմանային անցման կետերի մի մասը կփոխարինվի ավտոմատացված անցակետերով

✔️ Սկզբնական շրջանում քաղաքացիները կկարողանան ընտրել՝ անցնել սահմանապահի մոտով, թե օգտվել e-gate-ից։

Նմանատիպ գրառումներ