📢ՆԳ նախարարությունը շարունակում է իրազեկման արշավը, որի նպատակն անչափահասների նկատմամբ բռնության և նման երևույթների կանխարգելման ուղղությամբ հանրային իրազեկվածության բարձրացումն է։

Շարքի հերթական թողարկման շրջանակում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ներկայացնում է անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության հնարավոր հետևանքներն ու կանխարգելման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել՝

✅ անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության լատենտայնությանը,

✅ ֆիզիկական բռնությունը որպես դաստիարակչական մեթոդի կիրառման անթույլատրելիությանը,

✅բռնության ազդեցությանը երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա,

✅ բռնության դեպքերին պատշաճ արձագանքման կարևորությանը։

Նմանատիպ գրառումներ