

2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանությունը բացահայտել է տրանսպորտային միջոցներից գողություններ կատարող 43 հանցավոր խումբ։

2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում 43 տոկոսով նվազել են բնակարանային գողության դեպքերը։

2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում 22,5 տոկոսով նվազել են ծանր, 27,1 տոկոսով՝ առանձնապես ծանր հանցագործությունները։

2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 3-ով, վիրավորների թիվը՝ 31-ով։

Համայնքային ոստիկանները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 60 դեպքով որոշում են կայացրել Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների խախտման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի համաձայն՝ այն պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, իսկ տեղադրումը, բարձրացումը, ուղղահայաց դիրքով կախումը, լուսավորումն ու պահպանումը պետք է համապատասխանեն սահմանված պահանջներին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների խախտումը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով։

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները Երևանում տրանսպորտայի միջոցը երկրորդ շարքում կայանելու համար կազմել են 17024 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 10755-ով կամ 172 տոկոսով։

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 11 090 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 1416-ով։

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար կազմել են 115 990 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 7845- ով։

2026 թվականի առաջին կիսամյակում Վայոց ձորի մարզում 88,9 տոկոսով նվազել են բնակարանային գողությունները։

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները տրանսպորտային միջոցը վարելիս արագությունը գերազանցելու համար կազմել են 60723 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 11284-ով կամ 23 տոկոսով։

2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, տրանսպորտային միջոց վարելու համար կազմել են 7165 արձանագրություն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 1500-ով ավելի։

2026 թվականի առաջին կիսամյակում Արարատի մարզում 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ հանցագործությունները։

2026 թվականի առաջին կիսամյակում Կոտայքի մարզում՝ 65 հասցեներում իրականացվել են խուզարկություններ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 40 %-ով ավելի ապօրինի պահվող զենք-զինամթերք։

✅ 2026 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել,
✅ Քրեական ոստիկանները հաշվետու ժամանակահատվածում բացահայտել են սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք։










