📢 ՆԳ նախարարությունը շարունակում է իրազեկման արշավ, որի նպատակն անչափահասների նկատմամբ բռնության և նման երևույթների կանխարգելման ուղղությամբ հանրային իրազեկվածության բարձրացումն է։

Շարքի առաջին թողարկման շրջանակում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ներկայացնում է անչափահասների նկատմամբ հոգեբանական բռնության ձևերը, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, հոգեկան ներգործությունը, սպառնալիքը, հետամտելը և այլն։

Մասնավորապես՝

✅ հոգեբանական բռնությունն ինչպես է փոխում երեխայի մտածելակերպը և արժեհամակարգը,

✅ վախով երեխային դաստիարակելու հետևանքները,

✅ հոգեբանական բռնության ազդեցությանը երեխայի վարքագծի վրա,

Հիշեք՝ հոգեբանական բռնությունը նույնպես բռնության տեսակ է, և դրա կիրառումը նույնպես արգելված է, թե՛ միջազգային, թե՛ ազգային օրենսդրությամբ։

Նմանատիպ գրառումներ