ՆԳ նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արփինե Սարգսյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, ծառայությունների պետերը, նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը։

Քննարկվել են ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրով ՆԳ նախարարությանն ու ենթակա ծառայություններին վերաբերող դրույթները։ Ներկայացվել են դրանց իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ինչպես և նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

Արփինե Սարգսյանն ընդգծել է Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և հետևողական իրականացման կարևորությունը՝ հանձնարարելով ապահովել յուրաքանչյուր ուղղությամբ սահմանված նպատակների պատշաճ և ժամանակին կատարումը։

Նմանատիպ գրառումներ