«Նոր բիոմետրիկ անձնագրի տրամադրման համար սկզբնական փուլում կգործարկվեն 14 սպասարկման կենտրոններ, իսկ առաջիկա ամիսների ընթացքում նախատեսված բոլոր 23 կենտրոնները փուլ առ փուլ իրենց աշխատանքը կսկսեն Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում։

Այս ընդլայնվող ցանցի միջոցով մենք նպատակ ունենք ապահովել Հայաստանում սպասարկման բացառիկ փորձառություն։

Շատ շուտով նույնականացման փաստաթղթի ձեռքբերման գործընթացը կդառնա ավելի պարզ և հարմար։ Դիմումը կկարողանաք լրացնել առցանց՝ ձեր համակարգչից, պլանշետից կամ սմարթֆոնից՝ ձեզ հարմար վայրում և ժամանակին։

✅ Ընդամենը պետք է մուտքագրել անձնական տվյալները,
✅ ընտրել Ձեզ հարմար սպասարկման կենտրոնը,
✅ ամրագրել այցի օրն ու ժամը,
✅ և կատարել վճարումն՝ ամբողջությամբ առցանց։

Այնուհետև ամրագրած այցի օրը մեր մասնագետները կդիմավորեն Ձեզ և կուղեկցեն գործընթացի բոլոր փուլերով։

Կիրականացվի կենսաչափական տվյալների գրանցումը, իսկ ամբողջ գործընթացը կտևի մոտ հինգ րոպե։

Փաստաթուղթը պատրաստ լինելու մասին համապատասխան ծանուցումն ստանալուց հետո պարզապես այցելիր ընտրած սպասարկման կենտրոն և ստացիր նոր նույնականացման փաստաթուղթը։

Մենք ձգտում ենք ապահովել քաղաքացիների համար առավել սահուն և հարմարավետ փորձառություն՝ նվազեցնելով սպասման ժամանակը, պարզեցնելով ընթացակարգերը և դարձնելով ծառայություններն ավելի հասանելի։

Մենք հավատում ենք, որ սա կարևոր քայլ է պետական ծառայությունների արդիականացման ճանապարհին՝ Հայաստանի քաղաքացիների համար ապահովելով ավելի արագ, հարմարավետ և հաճելի սպասարկում»։

Նմանատիպ գրառումներ