Հուլիսի 12-ին Ներքին գործերի նախարարությունում կայացավ ՆԳՆ միասնական ուսումնական հաստատության ձևավորմանն ուղղված միջացառումների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրը, ՆԳՆ կրթահամալիրի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարությունը, ոստիկանության ստորաբաժանումների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Քննարկվել են ապագա կրթահամալիրի ձևավորման հայեցակարգի, կառուցվածքի, կառավարման և կրթական ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Աշխատանքային խմբի նիստի ավարտին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ամփոփելով քննարկման արդյունքները, հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և այդ տարբերակը քննարկել աշխատանքային խմբի հաջորդ նիստին։