«Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ՝ ՀայՓասն իրականացնում է Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգի արդիականացումը։
Մեր նպատակն է ոչ միայն քաղաքացիներին տրամադրել անվտանգության բարձր չափանիշներին համապատասխանող նոր փաստաթղթեր, այլև ապահովել սպասարկման նոր մակարդակ։ Այդ փոփոխությունների հիմքում նոր ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծումն է՝ ազգային կենսաչափական համակարգ, նոր տվյալների կենտրոնով համալրված փաստաթղթերի նույնականացման կենտրոն և Հայաստանի ողջ տարածքում սպասարկման ժամանակակից ցանց։
Սակայն տեխնոլոգիաներն ու ենթակառուցվածքները ծրագրի միայն մի մասն են։ Մենք ներդրում ենք կատարում նաև Հայաստանի մարդկային ներուժի զարգացման գործում։ ՀայՓասը նախատեսում է աշխատանքի ընդունել և վերապատրաստել ավելի քան 200 աշխատակցի, որոնց մեծ մասի հիմնական առաքելությունը կլինի քաղաքացիների սպասարկումը»։










