Դեկտեբերի 6-ին ՆԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ամանորի տոնակատարությունների ընթացքում հրավառության իրականացման թույլատրելի վայրերին, պահանջներին և պայմաններին վերաբերող քննարկում։
Մասնակցում էին Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Քննարկվել են հրավառությունների թույլատրման և իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից օրենքը խախտելու դեպքում նախատեսվող վարչական ներգործության միջոցներին։ Ընդգծվել է, որ հրավառություն իրականացնելը թույլատրվում է ՆԳ նախարարության կողմից տրվող լիցենզավորման և համապատասխան թույլտվության պարագայում, իսկ մնացած բոլոր դեպքերում խախտումները պետք է ստանան համապատասխան իրավական գնահատական:
Երկու նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ իրականացնել համատեղ քննարկումներ:
Հանդիպման ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ` նախատոնական և տոնական օրերին պահպանել քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը։

Նմանատիպ գրառումներ