Ապրիլի 14-ին Վարչապետն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին: Հանդիպմանը ներկա էր նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով:
Վլադիսլավ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ ՆԳՆ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։