
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը՝ անդրադառնալով հիմնական շեշտադրումներին․
✅ նախագծով երիտասարդների համար ստեղծվում է նոր հնարավորություն՝ դեռևս մասնագիտական կողմնորոշման փուլում ընտրել ոստիկանի կամ փրկարարի մասնագիտությունը, պետական պատվերով ստանալ համապատասխան կրթություն, ծառայության անցնել և հետագա կարիերան կառուցել Ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում,
✅ նախագծով պարտադիր զինվորական ծառայության ենթակա երիտասարդներին ուսումնառության ընթացքում կտրամադրվի տարկետում, իսկ 1,5 տարվա մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո նրանք ծառայության կանցնեն Ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում՝ 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով,
✅ Ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայելուց հետո անձի պարտադիր զինվորական ծառայության պարտականությունը կհամարվի իրացված,
✅ նոր մոդելով կրթությունը, ծառայությունն ու մասնագիտական զարգացումը կդառնան մեկ շարունակական ճանապարհ՝ մասնագիտական ընտրությունից մինչև ծառայություն և կարիերային առաջընթաց,
✅ առաջակվող մոտեցումը հնարավորություն կտա դեռևս մասնագիտական կողմնորոշման փուլում ներգրավել այն երիտասարդներին, որոնք գիտակցված ընտրությամբ ցանկանում են դառնալ ոստիկան կամ փրկարար և իրենց մասնագիտական ապագան կառուցել այդ ոլորտում,
✅ ընդունելությունը կիրականացվի Կառավարության կողմից նախապես սահմանված տեղերի քանակով,
✅ ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին։










